Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ-«Երիցս ճիշտ է»

Արմեն ԱՇՈՏՅԱՆ-«Երիցս ճիշտ է»
15.11.2012 | 17:28

Բարգավաճականների միայն 38.6 տոկոսն է պատրաստ նախագահական ընտրություններում ձայն տալ Ծառուկյանին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունում լսել են սոցիոլոգիայի մասին ու սկսել են անել մի բան, որն իրենց պատկերացրածով հենց հարցում է:

Երբ խորհրդարանական ընտրությունների օրը “Կենտրոն”-ի աշխատողներին հարցրել էին` ում եք քվեարկել ու արդյունքները ամբողջ գիշեր պտտում էին հեռուստաէկրանին իբրև էքզիտ փոլ (իմիջիայլոց Կենտրոնի ժողովրդի մի էական մասը ԲՀԿ չէր ընտրել), սոցիոլոգիային քիչ թե շատ ծանոթ բոլորը հռհռում էին, իսկ դիտորդները ոմանք շվարել էին որոշ մարդկանց անտեղյակության աստիճանից: Բայց արի ու տես, որ մարդիկ կանգ չառան ընտանեկան սոցիոլոգիայի կայացման ճանապարհին: Ավելին, առաջ շարժվելով հումորիստական նվաճումների ուղով` հիմա էլ իրենց կոչում են “Ձեր մտորումները”, “Մեր ցանկությունները”, “Ամեն ինչ լավ է լինելու” և նմանատիպ այլ ՍՊԸ-ներ, որոնք քնում-զարթնում են ու ԲՀԿ-ի տղերքին ուղղում հարցեր, որոնք կարդացել են գործից տեղյակների անցկացրած հարցումներում:

Երեկ էլ նման մի “գրագիտության գոհար” էին հրապարակել ու ի լուր աշխարհի հայտարարել, թե Գագիկ Ծառուկյանը առաջինն է:

Ուռա:

Կարևոր չէ, ինչում, կարևորը, որ գնան ասեն` շեֆ ջան դու առաջինն ես: Ու ոչինչ, որ չեն հասկացել,
որ մի բան են նկարել, որում իրականում ասված է, թե բհկականների 38.6 տոկոսն է միայն Ծառուկյանին նախագահ պատկերացնում:

Այ այ այ:

Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանին 14, 7 տոկոս եք գրել, լավ եք արել, բա ձեր ղեկավարին ինչի՞ ՞ ՞ եք տենց վատաբանել:

Այ այ այ:

Հ.Գ. Երիցս ճիշտ է պնդումը, որ տգիտությունը կործանարար բան է:

Դիտվել է՝ 9238

Մեկնաբանություններ